211652_close_icon

Հայաստանի գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է

views-count3307 դիտում article-date 15:11 12-02-2015
Փետրվարի 12-ին ժամը 13:30-ից ժամանակավորապես դադարեցվել է բնական գազի մատակարարումը Հայաստանի Հանրապետություն՝ Կազբեկի շրջանում տեղի ունեցած քարաթափման հետևանքով Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վնասվելու պատճառով: Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերության հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայությունից: Իրականացվում են վերականգնողական աշխատանքներ, որոնց ավարտի և գազամատակարարման վերականգնման մասին կտեղեկացնի լրացուցիչ: Հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների:

Նմանատիպ նյութեր