ԱՄՆ-ում մահմեդական ուսանողուհիներ են սպանվել
ԱՄՆ ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, որը կասկածվում է 3 հոգու սպանության մեջ:
Հայտնի է, որ 2 օր առաջ Հյուսիսային Կարոլինայի համալսարաններից մեկի հարեւանությամբ 43-ամյա տղամարդոը կրակել է մահմեդական զույգի եւ նրանց բարեկամուհու վրա: Սպանվածները 21-23 տարեկան ուսանողուհիներ են: Հանցագործը՝ Գրեյգ Հիքսը, կատարվածից հետո ինքնակամ հանձնվել է ոստիկանությանը:
Նրա facebook-ի էջում տեղեկություններ կան, որ Գրեյգը «Աթեիստներ հանուն իրավահավասարության» շարժման անդամ է եւ աչքի է ընկնում կրոնական տարբեր ուղղությունների քննադատությամբ: