7627 դիտում
16:17 07-12-2015
Ավտովթար Երևանում. բախվել են Mercedes-ն ու 2 Opel-ները. Ժողինստիտուտի 2 ուսանողուհիներ տեղափոխվել են հիվանդանոց
Երեկ՝ դեկտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում Ռոստովյան և Աթոյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 21-ամյա Գագիկ Ամիրխանյանի վարած Mercedes մակնիշի 03 ՕՕ 002 համարանիշի, 32-ամյա Տիգրան Ստեփանյանի վարած Opel մակնիշի 34 ՕT 190 համարանիշի և Ալեքսանդր Գալսումյանի վարած Opel մակնիշի 34 FV 152 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի ուղևորներ, Երևանի բնակիչներ, 18-ամյա Էլիզա Գրիգորյանն ու 18-ամյա Մարիա Պալոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ Է. Գրիգորյանը՝ ՀՀ ՊՆ կենտրոնական հոսպիտալ, իսկ Մ. Պալոյանը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Որոշ ժամանակ անց Է. Գրիգորյանը նույնպես տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Արթուր Գասոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորները սովորում են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, վարորդներից Տ. Ստեփանյանն աշխատում է «Հերմես Գրուպ» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
26751 դիտում
14:01 23-11-2024
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ