Վաշինգտոնում Ադրբեջանի հարցով լսումներ են սկսվում
ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի՝ Եվրոպայում և Ասիայում սպառնալիքների հարցով ենթահանձնաժողովում լսումներ կանցկացվեն Ադրբեջանի վերաբերյալ:
Ինչպես հաղորդում է Turan գործակալությունը, լսումները կանցկացվեն «Ադրբեջան. ԱՄՆ-ի շահերը էներգետիկայի, անվտանգության և մարդու իրավունքների ոլորտում» թեմայով:
Ելույթով հանդես կգա Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը, Վուդրո Վիլսոնի անվան միջազգային կենտրոնի փորձագետ Օդրի Ալտշտադտը և Ջոն Հոփքինսի անվան համալսարանի Կովկասի և Կենտրոնական Ասիայի ինստիտուտի տնօրեն Սվանտե Քորնելլը: