ՄԱԿ-ում Ադրբեջանի հարցով լսումներ տեղի կունենան
Նոյեմբերի 11-ին և 12-ին ՄԱԿ-ի՝ խոշտանգումների դեմ հանձնաժողովում լսումներ կընթանան Ադրբեջանի հարցով, որոնք հեռարձակվելու են համացանցով, հաղորդում է apa գործակալությունը:
Ադրբեջանը հանդիսանում է այն 158 երկրներից մեկը, որը վավերացրել է ՄԱԿ-ի՝ խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեմ համաձայնագիրը:
Փաստաթուղթը պարտավորեցնում է պարբերաբար ՄԱԿ-ի 10 անկախ փորձագետների առաջ զեկույցով հանդես գալ: