Վաշինգտոնում կատարվածից հետո աշխատանքը ոչ թե ավարտվում է, այլ սկսվում է. Փաշինյան
Վերջին անգամ Կառավարության նիստին մասնակցել եմ հուլիսի 17-ին, և նախ ուզում եմ բոլորիս շնորհավորել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության առիթով, որ տեղի ունեցավ օգոստոսի 8-ին, Վաշինգտոնում ստորագրված հռչակագրի արդյունքում: Ուզում եմ նաև բոլորից շնորհակալություն հայտնել այս ընթացքում կատարված աշխատանքի համար։ Այս մասին Կառավարության օգոստոսի 21-ի նիստում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշել է, որ այդ արդյունքով իրենց աշխատանքը ոչ թե ամփոփվում է, այլ՝ ընդհակառակը, սկսվում:
«Կա այսպիսի երևույթ. երբ օրակարգիդ կամ սեղանին դրված է մի հարց, որը շարունակաբար չի լուծվում, այդ մի հարցը շարունակում է մնալ օրակարգում, պայմանական ասած՝ եթե վերցնենք այդ մի հարցն է, որ այդ հարցը լուծվում է, դրա լուծման արդյունքում առաջ են գալիս 10 այլ հարց, որը պետք է լուծել և այդպես շարունակ: Եվ սա նորմալ է, տրամաբանական է, և զարգացումը այսպես է լինում, այսինքն՝ լուծում ես հարց, դրա արդյունքում ի հայտ են գալիս նոր հարցեր»,- ասել է Փաշինյանը, հավելելով, որ առջևում շատ մեծ աշխատանք կա անելու, բայց կարևոր է ընդգծել, որ դա կառուցողական, խաղաղ, ստեղծագործ աշխատանք է, և պետք է առավելագույնս կենտրոնացած լինեն այդ աշխատանքի վրա։
Խոսելով հասարակության հետ շփումների մասին, վարչապետն ասել է, որ ժողովրդավարական երկրում քաղաքական պաշտոնյա լինելը հանրային հրապարակային գործունեություն է, որտեղ հանրային հաղորդակցությունը ունի առանցքային նշանակություն:
«Մեր քաղաքացիները պետք է հասկանան՝ մենք ինչ ենք անում, ինչու ենք անում, ինչն է, որ չի ստացվում և ինչն է դրա պատճառը, ինչն է, որ ստացվում է և ինչի արդյունքում է այդ ամեն ինչը ստացվում, որովհետև, նույնիսկ ամենամեծ ձեռքբերումների պարագայում չի կարելի կամ խնդրահարույց է, եթե այդ հաջողությունների ծագումնաբանությունը հասկանալի չլինի հանրությանը՝ ինչը, ինչու, ինչպես տեղի ունեցավ, և որոնք են այն ենթատեքստերը, համատեքստերը, մոտիվացիաները, որոնք բերում են նման իրավիճակների, նման արդյունքների»,- հավելել է Նիկոլ Փաշինյանը:
Նա հավելել է, որ առաջիկայում Կառավարության անդամները, հատկապես՝ քաղաքական ներկայացուցիչները պետք է առավել մեծ ուշադրություն դարձնեն հանրային հաղորդակցությանը, իրենց աշխատանքի նրբությունները, նպատակները, տեքստերը, ենթատեքստերը, համատեքստերը, քաղաքացիներին ներկայացնելու համար: