211652_close_icon
views-count1627 դիտում article-date 13:35 12-02-2015

Կենտրոնում վթարային ջրանջատում կլինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 12-ին ժամը 18.00-ից մինչև փետրվարի 13-ը ժամը 07.00-ն կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի` Կիլիկիա, Նորագյուղ թաղամասերի, Իսակովի պող. 1-11 համարների, Աթենքի փողոցի, Ծիծեռնակաբերդի խճուղու և պուրակի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Երևան Ջուր» ՓԲԸ

Նմանատիպ նյութեր