211652_close_icon

Ճամբարակի բնակիչների մի մասը մինչև հիմա տանիքի թիթեղ այդպես էլ չի ստացել. Ժողովուրդ

views-count2347 դիտում article-date 11:10 12-02-2015
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ տևական ժամանակ է, ինչ բարձրաձայնում է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի բնակիչները, ովքեր տուժել էին դեռևս սեպտեմբերին տեղացած կարկուտից, պետք է տանիքի թիթեղներ ստանային: Սակայն նրանց մի մասը մինչև հիմա իր հասանելիք թիթեղներն այդպես էլ չի ստացել: Թերթին հայտնի է դարձել, որ կարկուտի հետևանքով վնասները հաշվարկող հանձնաժողովը տուժած 51 տուն իր ցուցակում չի հաշվառել: Արդյունքում նշված ընտանիքներն այդպես էլ իրենց թիթեղները չեն ստացել և հետո են միայն իմացել, որ իրենց անունները ցուցակներում չկան: Թերթի այն հարցին, թե ինչպես է ստացվել, որ 51 տուն բաց է թողնվել, Ճամբարակի քաղաքապետ Յուրիկ Ավալյանը պատասխանել է, որ հաշվառելիս տանը մարդ չի եղել, չէ որ մինչև տանիք չեն բարձրանում, ճիշտ չեն կարողանում հաշվառել: Ըստ քաղաքապետի՝ նշված 51 ընտանիքներին տանիքի թիթեղներ տրամադրելու հարցը ներկայումս քննարկման փուլում է: Բայց մինչև որոշում կայացնեն, ձմեռը կավարտվի, ու երբ սկսեն հատկացնել առանց տանիք մնացածների ծածկերը, ամառը կգա: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր