Գեղարքունիքի մարզպետարանը «Եվրոպա»-ից 12 մլն դրամի տանիքի թիթեղ է գնել, որ բաժանի Վարդենիսի բնակիչներին. Ժողովուրդ
«Սույն թվականի օգոստոսի 25-ին ՀՀ Գեղարքունիքի մարզպետի հրահանգով մարզպետարանի անունից «Եվրոպա» ընկերության հետ պայմանագիր է կնքվել՝ցինկապատ, մետաղական, պողպատյա թիթեղներ գնելու վերաբերյալ: «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ Գեղարքունիքի մարզպետարանը «Եվրոպա»-ից 12 մլն դրամի տանիքի թիթեղ է գնել, որպեսզի բաժանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի կարկուտից ու քամուց տուժած բնակիչներին:
«Այս լուրի մեջ երկու ուշագրավ բան կա. առաջինը, որ պայմանագիրը կնքվել է հենց այն ընկերության հետ, որի սեփականատիրոջ «փեսան» նույն մարզից ընտրված պատգամավորն է՝ Կարեն Բոթոյանը: Երկրորդ՝ ՀՀ կառավարությունը որոշում էր կայացրել Վարդենիսի տուժած բնակիչներին փոխհատուցելու համար 20 մլն դրամ հատկացնել: Իսկ թե որտեղ է ծախսվել մնացած 8 մլն դրամը, պաշտոնական փաստաթղթերում դեռ չի երևում»,- հավելում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։