Իսրայելին վրա է հասել վերջին 5 տարվա ընթացքում ամենահզոր ավազամրրիկը. կա 300-ից ավելի տուժած
Նախօրեին Իսրայելին է հարվածել ավազամրրիկը, որը վերջին 5 տարիների ընթացքում գրանցված ամենահզորն է:
Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, ավազամրրիկից տուժած մի քանի հարյուր մարդ բուժօգնության է դիմել, իսկ օդի աղտոտվածության աստիճանը 40 անգամ բարձրացել է: Մի քանի ժամով կաթվածահար է եղել ներքին ավիահաղորդակցությունը:
Միլիարդավոր ավազահատիկները, որոնք քամին քշել է Սինայի թերակղզու անապատից և Աֆրիկայից, Իսրայելի երկինքը դարձրել են կարմրադեղնավուն գույնի: