Ուրուգվային վրա է հասել պատմության մեջ ամենահզոր տորնադոն
Ուրուգվայի Դոլորես քաղաքին վրա է հասել ավերիչ տորնադո: Ինչպես հաղորդում է kp.ru-ն, հղում անելով Washington Times-ին, առնվազն 4 մարդ է զոհվել, 200-ից ավելի մարդ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոցներ:
Փոթորիկը ավտոբուսներ է շրջել, պոկել տների տանիքներ, արմատախիլ արել հսկայական ծառեր:
Ինչպես նշել է Ուրուգվայի օդերևութաբանական ծառաությունը, սա երկրին վրա հասած պատմության մեջ ամենահզոր փոթորիկն է: Դոլորես քաղաքում հայտարարվել է արտակարգ դրություն: