211652_close_icon

Քաղաքական դաշտի փոփոխությունները՝ սահմանադրական փոփոխությունների դեպքում. ՀԺ

views-count2001 դիտում article-date 07:59 12-02-2015
«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ եթե այսօր կայանալիք ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանը հայտարարի սահմանադրական փոփոխություններին գնալու մտադրության մասին, Ռոբերտ Քոչարյանն էլ առաջիկայում կհայտարարի ակտիվ քաղաքականություն վերադառնալու մասին: Թերթի թղթակցին այսպիսի տեղեկատվություն է փոխանցել Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին բարձր պաշտոն զբաղեցրած մի գործիչ, ով խնդրել է չհրապարակել իր անունը: Ըստ նրա, սահմանադրական փոփոխությունների թեման շատ հարմար է Քոչարյանի՝ ակտիվ քաղաքականություն վերադառնալու համար, և նա մտադիր է ակտիվ մասնակցություն ունենալ սահմանադրական փոփոխությունների դեմ մղվող պայքարին: Իսկ հավանականությունը, որ այսօր Սերժ Սարգսյանը կհայտարարի սահմանադրական փոփոխությունների գնալու անհրաժեշտության մասին, բավական մեծ է: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր