211652_close_icon
views-count4709 դիտում article-date 19:58 11-02-2015

Հաղթող է ճանաչվել Գեղարքունիքի վոլեյբոլի թիմը

Գեղարքունիքի մարզում այս տարվա հունվարի 30-ից փետրվարի 10-ը, մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի որոշմամբ, կազմակերպվեց եւ անցկացվեց վոլեյբոլի մարզային առաջնություն: Տարածքային փուլին մասնակցեցին 27, իսկ մարզային փուլին ՝ 5 համայնքների թիմեր: Վոլեյբոլի առաջնությունը նվիրված էր Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձին: Մարզային փուլն անցկացվեց Նորատուսի համար 1 միջնակարգ դպրոցի մարզադահլիճում, որին մասնակցեցին մարզային փուլի ուղեգիր նվաճած Գավառ քաղաքի, Գեղարքունիք, Զոլաքար, Լճաշեն, Մեծ Մասրիկ գյուղերի թիմերը: Համառ պայքարում առաջին տեղը գրավեց Գեղարքունիքի վոլեյբոլի թիմը: Երկրորդ տեղը զբաղեցրեց Գավառի, երրորդ տեղը՝ Լճաշենի թիմը:Մարզային առաջնության ընթացքում ի հայտ բերվեց մարզի վոլեյբոլի թիմի կազմը, որը մասնակցելու է այս տարվա ամռանը Երեւանում կայանալիք համահայկական խաղերին:

Նմանատիպ նյութեր