Վոլգոգրադում Su-24 է կործանվել
ՌԴ Վոլգոգրադի շրջանում Su-24 ռմբակոծիչ է կործանվել:
2 օդաչուների մասին տեղեկություն չի հաղորդվում, այս մասին հայտնել է Ria գործակալությունը:
Ըստ նախնական տվյալների, ինքնաթիռն ընկել է Վոլգոգրադի մոտակայքում՝ «Մարինովկա» օդակայանի շրջակայքում:
Մասնագետները սկսել են կործանված ինքնաթիռի որոնողական աշխատանքները:
Հայտնի է, որ ինքնաթիռն ընկնելուց հետո պայթել է:
Ըստ նախնական վարկածների՝ կործանման պատճառ կարող է լինել տեխնիկական անսարքությունը կամ օդաչուի սխալը: