Վոլգոգրադում կեղծել են 1.5 միլիոն ռուբլի
                        Ռուսական  լրատվամիջոցները հայտնել են, որ ՌԴ Վոլգոգրադ քաղաքում ձերբակալվել են 2 կեղծարարներ: Նրանք կեղծել են մոտ 1.5 միլիոն ռուբլի: 
Կեղծարարներից մեկը ձերբակալվել է ձերբակալվել է 300 հատ 5000 ռուբլիանոց փողը յուրացնելու պահին: Ավելի ուշ ոստիկանները ձերբակալել են նաև մյուս կեղծարարին: 
Ըստ կատարված փորձաքննության, թղթադրամները պատրաստված են եղել էլեկտրական ֆոտոտպագրիչների օգնությամբ: Ձերբակալվածների տների և նրանց պատկանող առևտրային կազմակերպությունների գրասենյակների զննումից հետո առգրավվել է տեխնիկա, էլեկտրոնային հիշողության կրիչներ, բանկային քարտեր և կեղծ թղթադրամներ: 
Հարուցվել է քրեական գործ: Նրանք կարող են դատապարտվել մինչև 8 տարվա ազատազրկման, իսկ մնացած կասկածյալները կալանավորվել են:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

