Վոլգոգրադում տաքսիստը մի քանի ժամ չի իմացել, որ ուղեւորուհին մահացել է
Վոլգոգրադում տաքսու վարորդը մի քանի ժամ մեքենայով տարել է մահացած աղջկա` կարծելով, թե վերջինս, սպիրտային խմիչքներ օգտագործելուց հետո, քնել է:
Վարորդը պատմել է, որ առավոտյան աղջիկը խնդրել է նրան տանել քաղաքի ծայրամասային թաղամասերից մեկը: Ճանապարհին նա վատ է զգացել եւ քնել:
Վարորդը, առիթը բաց չթողներով, նույնպես քնել է: Տասը ժամ հետո արթնանալով` նա եւս մի քանի ժամ վարել է մեքենան, մինչեւ աղջկան հասցրել է նրա մոր տուն: Սակայն պարզվել է, որ ուղեւորուհին մահացած է:
Դեպքի առթիվ քննություն է ընթանում: