Վոլգոգրադում ծեծկռտուքի պատճառով 8 մարդ է տուժել
Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքում Կրասնոարմեյսկի շրջանի սրճարաններից անցած գիշեր մեկում ծեծկռտուք է տեղի ունեցել՝ սառը զենքերի կիրառմամբ: Արդյունքում՝ թեթև և ծանր վնասվածքներով 8 մարդ հոսպիտալացվել է:
Լրատվամիջոցները հայտնում են, որ ծեծկռտուքը ծագել է կենցաղային վիճաբանությունից` ալկոհոլի չարաշահման հետևանքով:
Մասնակիցների նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Նրանք կարող են դատապարտվել խոշոր չափերի տուգանքից մինչև 7 տարվա ազատազրկման: