211652_close_icon
views-count2380 դիտում article-date 14:14 11-02-2015

Հրանուշ Հակոբյանը ցավակցական ուղերձ է հղել

Ցավակցական ուղերձումասված է. «Ընդունեք մեր խորին ցավակցությունները հարգարժան Կարպիս Նազարյանի մահվան կապակցությամբ: Ցավոմ եմ, որ մինչ պատրաստվում էինք մեծարելու Ազգային Մեծ բարերարին ծննդյան տարեդարձի առթիվ, ստացանք նրա մահվան բոթը: Հպարտությամբ եմ փաստում, որ Կարպիս Նազարյանն իր ժողողրդի իսկական զավակն էր, ով իր մեկդարյա կյանքով ծառայեց հայ ժողովրդին, հայ համայնքին: Ապրեց իր ժողովրդի հոգսով, իր ժողովրդի գործերով: Նրա բարի, համեստ, մարդկային կերպարը լույս և ջերմություն էր տարածում շրջապատում: Պարոն Նազարյանն անմնացորդ նվիրվեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությանը, որպես նահապետ բեղմնավոր գործունեություն ծավալեց բարեգործականի շրջանակներում: Կարպիս Նազարյան արժանավոր հայը նաև իր գնահատելի նպաստն ունեցավ հայ և արաբ ժողովուրդների անխախտ բարեկամության ամրապնդման գործում: Դեռ երկար կապրի նա մեր հիշողության մեջ` իր բացակա ներկայությամբ, իր աստվածահաճո գործերով, իր բարերարությամբ ստեղծված ազգային արժեքներով, իր մարդկային գեղեցիկ նկարագրով` ով վերընձյուղեց Նազարյանների 500-ամյա փառավոր գերդաստանի ոդիսականը և իր զավակներին ժառանգեց նազարյանական կյանքով ապրելու խորհուրդը` նվիրվել հայությանը, Հայրենիքին ու բարիք ստեղծել: Մխիթարվենք նրանով, որ նրա հոգին մշտապես կթևածի հայրենի լեռներում, Աստծո արքայությունում` ընդմիշտ հիշեցնելով իր ներկայությունը մեր հոգևոր կյանքում: Խորին վշտակցությամբ` Հրանուշ Հակոբյան»:

Նմանատիպ նյութեր