2144 դիտում
08:36 13-03-2014
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը 39 տարի աշխատում է, բայց ապրում է 30 քմ տան մեջ․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ամիսներ առաջ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն իր պաշտոնական հայտարարագրում նաև խորհրդային ռուբլիների մասին է նշել։ Ինչո՞ւ եք հաշվարկել նաև գոյություն չունեցող փողերը։ «Ժողովուրդ»-ի այս հարցին նախարարը պատասխանեց. «Այն, ինչ կուտակել եմ, իմ արդար քրտինքով եմ կուտակել։ Եկեք չմոռանանք, որ այսօր պետական բյուջեից տարեցներին որոշակի փոխհատուցում է տրվում սովետական ռուբլու դիմաց։ Վաղը-մյուս օրն էլ կասեին, որ ունեիր, ինչո՞ւ չէիր հայտարարագրել»։
Ըստ Հրանուշ Հակոբյանի՝ ինքը 39 տարի աշխատում է, բայց ապրում է 30 քմ տան մեջ։ «Ապրում եմ համեստ կյանքով, հիմա էլ խնայում եմ միջոցներ, որպեսզի կարողանամ մի հարմարավետ բնակարան գնել, որովհետև իմ ունեցածը 30 քառակուսի մետր մակերեսով ոչ շատ հարմարավետ մի բնակարան է»»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1529 դիտում
16:01 03-03-2014
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հատուկ մրցանակ է հանձնել Մոնրեալի հոկեյի հավաքականին
2899 դիտում
17:10 18-12-2015
Գեներալ Մանվել Գրիգորյանն ու Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը գործակցության հուշագիր ստորագրեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
772 դիտում
20:15 31-01-2025
Կայացել է 2024 թվականի 10 լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությունը
712 դիտում
20:03 31-01-2025
ԱԺ նախագահի պարտականությունը ժամանակավորապես կկատարի Ռուբեն Ռուբինյանը
835 դիտում
19:47 31-01-2025
ԲՏԱ նախարարությունը զգուշացնում է սոցիալական ցանցերում իր անունից տարածվող կեղծ տեղեկության մասին