Ավստրալիայում իսլամիստներ են ձերբակալվել
Ավստրալիայի ոստիկանության հակաահաբեկչական բաժանմունքից հայտնել են, որ Սիդնեյի արևմուտքում ձերբակալվել են «Իսլամական պետության» ենթադրյալ 2 անդամներ: Լրատվամիջոցները հայտնել են, որ ըստ նախնական տվյալների նրանք մոտակա մի քանի ժամվա ընթացքում հարձակում էին պլանավորել:
Նրանցից մեկը 24 տարեկան է, մյուսը՝ երկու տարի մեծ: Նրանց մոտ հայտնաբերվել է որսորդական դանակ, «Իսլամական պետության» դրոշ և տեսագրություն, որում նրանցից մեկը մանրամասն նկարագրում է հարձակման նախագիծը: Ըստ տեղեկությունների՝ նրանք որոշել էին հրապարակայնորեն գլխատել անցորդներից մեկին:
Հիշեցնենք, որ անցյած տարվա սեպտեմբերին ավստրալական դատարանը մի տղամարդու էր մեղավոր ճանաչել՝ գլխատելու փորձ անելու համար:
Նշենք, որ դեկտեմբեր ամսից Ավստրալիայում բարձր պատրատվածության ռեժիմ է սահմանվել՝ Սիդնեյի սրճարաններից մեկում տեղի ունեցած ահաբեկչական դեպքից հետո: Այն ժամանակ սրճարանի 2 այցելու էր մահացել: