Թուրքիան Ֆրանսիային է հանձնել իսլամիստներ հավաքագրող և նրանց Սիրիա ուղարկողի
Ինչպես փոխանցում է Itar Tass գործակալությունը, թուրքական իշխանությունները ձերբակալել և Ֆրանսիայի իշխանություններին են հանձնել ահաբեկչական մի խմբավորման ղեկավար Մուրադ Ֆարեսին, ով գրոհայիններ էր նախապատրաստում և ուղարկում նրանց Սիրիա: Այս մասին նշված է Ֆրանսիայի ԱԳՆ-ի՝ երեկվա տարածած հայտարարության մեջ:
«Նա առանցքային դերակատարում ուներ Թուլուզ և Ստրասբուրգ քաղաքներում, որտեղ և հավաքագրում էր երիտասարդ իսլամիստների, նախապատրաստում նրանց և ուղարկում Սիրիա»,-ասված է հայտարարության մեջ:
Հատուկ ծառայությունների տվյալներով՝ Մերձավոր Արևելքում, հիմնականում Իրաքում և Սիրիայում, իսլամիստ գրոհայինների շարքերում ներգրավված են Ֆրանսիայի շուրջ 900 քաղաքացիներ (հիմնականում մահմեդականներ):