Եմենում կանացի հագուստի տակ թաքնված իսլամիստներ են ոչնչացվել
Եմենի սահմանապահները ոչնչացրել են կանացի հագուստի տակ թաքնված իսլամիստների: Զինվորականները կանգնեցրել են «Ալ-Քաիդա»-ի՝ փարաջա հագած մի խումբ զինյալների ավտոմեքենան:
Իսլամիստներից մեկը կրակ է բացել սահմանապահների ուղղությամբ, երբ եմենցի զինվորականը փորձել է ստուգել ավտոմեքենան: Վերջինս մահացել է, սակայն ահմանապահներին հաջողվել է ոչնչացնել զինյալներին:
Թե քանի իսլամիստ է սպանվել, չի հաղորդվում: Եմենի հարավում «Ալ-Քաիդա»-ի ահաբեկչական գործողությունները շարունակվում են: