Եգիպտոսում շուրջ 200 իսլամիստներ մահապատժի են ենթարկվել
Եգիպտոսի դատարանը մոտ 200 իսլամիստների մահապատժի ենթարկելու դատավճիռ է կայացրել: Ինչպես հաղորդում են տեղի լրատվամիջոցները, նրանք մեղադրվում են 2013 թվականի օգոստոսի 14-ին ոստիկանական բաժանմունքի վրա ականանետային կրակ բացելու մեջ, որի հետևանքով սպանվեցին շենքում այդ պահին գտնվող բոլոր ոստիկանները:
Եգիպտոսում ավելի քան 25,000 զինվորական մարտական պատրաստության է բերվել՝ կապված նոյեմբերի 25-ին՝ «ցասումի ուրբաթ»-ին, ինչպես անվանլ են իսլամիստները, նրանց կողմից անցկացվելիք մեծամասշտաբ բողոքի ցույցերի հետ: