3275 դիտում
10:24 11-02-2015
Հայ մանուկն օգնության կարիք ունի. լուսանկարներ
Անահիտը մանկուց տառապում է սրտի անբավարությամբ : Երկու տարեկանից գտնվում է բժիշկների հսկողության տակ. դիագնոզը` դիլատացիոն կարդիոմիոպաթիա (дилатационная кардиомиопатия) : 09.11.2014-ի առավոտյան ծնողները երեխային գտնում են անգիտակից վիճակում եւ կանչում շտապօգնություն: Գրանցվել է սրտի կանգ, կատարվել է ադրենալինի ներարկում, դեֆիբրիլյացիա, երեխային տեղափոխում են «Արաբկիր» ԲԿ վերակենդանացման բաժանմունք, նրա սիրտը 5 % էր աշխատում: Այն ժամանակ երեխային միայն աղոթքը փրկեց… Գիտակցության գալով` Անահիտի առաջին խոսքը հետեւյալն էր` «Ես Հիսուսին տեսա երազումս, եւ նա ինձ բերեց տուն: Ես միայն իրեն եմ հավատում, ինքը ինձ կփրկի»:
Հիմա Անահիտի սիրտը աշխատում է 30%-ով միայն: Բժիշկների խոսքով նրա փոքրիկ սիրտը չի դիմանա երկրորդ հարվածին, որը կարող է կրկնվել ամեն վայրկյան: Հայաստանյան բժիշկները անզոր են, նրանց խոսքով` երեխային կփրկի միայն սրտի փոխպատվաստումը : Հիվանդության դիագնոզն ու էպիկրիզը ուղղարկելով Իսրայելի, Գերմանիայի եւ Ռուսաստանի առաջատար հիվանդանոցներ` ի պատասխան մենք իմացանք, որ փոխպատվաստումը (դոնորի ի հայտ գալու դեպքում) կարժենա 150.000 եւրոյից ավելին, և նույնիսկ այդ դեպքում բժիշկները երաշխավորում են առավելագույնը 50 % հավանականություն, որ Անահիտը վիրահատությունից հետո կկարողանա ապրել:
Այդ իսկ պատճառով Անահիտի ընտանիքն առայժմ չի շտապում փոխպատվաստում կատարել և փոխարենը որոշել է տեղափոխել երեխային Գերմանիայի բժշկական կենտրոն, որտեղ երեխան կգտնվի Եվրոպական մասնագետների հսկողության տակ, որոնք կկարողանան ուսումնասիրել երեխայի հիվանդության պատմությունը եւ հասկանալ, որքանով է նրան անհրաժեշտ սրտի փոխպատվաստումը
:
Տրանսպորտային եւ մինչվիրահատական բոլոր ծախսերի համար Անահիտի ընտանիքին անհրաժեշտ է 15000 եվրո եւ ավելին: Անահիտի ծնողները ի վիճակի չեն նման գումար ինքնուրույն հավաքել:
Սիրելի ընկերներ, 8-ամյա Անահիտին անհրաժեշտ է մեր օգնությունը, քանի դեռ ուշ չէ: Աստված պահապան մեր բոլոր փոքրիկներին:
Հաշվեհամարներ Հայաստանում՝
«ՎՏԲ –Հայաստան»
SWIFT: ARMJAM22
16066001848402 AMD
16066001848403 USD
16066001848405 RUR
16066001848404 EUR
Ստացող` Հասմիկ Հարությունյան (մայրը): Հեռ. [b](+374) 98 353145[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
1479 դիտում
10:47 15-03-2014
Սիրիայում մոտ 6.5 միլիոն մարդ պարենային օգնության կարիք ունի. ՄԱԿ
1868 դիտում
10:09 12-06-2014
Փոքրիկ Նորիկը օգնության կարիք ունի. ֆոտոշարք
Այս բաժնից
715 դիտում
19:33 27-12-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Կապանի մասնաճյուղը
451 դիտում
19:12 27-12-2024
Տնօրենների կարողությունների զարգացումը դրական ազդեցություն կունենա ամբողջ համակարգի վրա. Արաքսիա Սվաջյան
628 դիտում
19:01 27-12-2024
Կառավարությունը սահմանել է կարևորագույն օբյեկտների պետական պահպանության նոր չափորոշիչներ