ԱՄՆ-ն գերմանացի ռեփերին ընդգրկել է ահաբեկիչների ցուցակում
Գերմանացի ռեփեր Դենիս Կուսպերտան, որը հայտնի է որպես Դեզո Դոգգ, ԱՄՆ-ի կողմից ընդգրկվել է հատկապես վտանգավոր ահաբեկիչների ցուցակում՝ «Իսլամական պետություն» խմբավորման կազմում գործելու համար:
ԱՄՆ իշխանությունների խոսքով՝ որոշման պատճառը նախորդ տարի հրապարակված տեսանյութն է, որում նախկին երաժիշտը պահում է սպանված պատանդի գլուխը՝ ասելով, որ նա գլխատվել է «Իսլամական պետությանը» ընդդիմանալու պատճառով:
Որոշման համաձայն՝ ԱՄՆ քաղաքացիներին արգելվում է Դոգգի հետ որեւէ տեսակի շփումը: