Իսրայելն Ադրբեջանն ընդգրկել է վտանգավոր երկրների իր ցուցակում
Իսրայելի կառավարությանն առընթեր ահաբեկչության դեմ պայքարի շտաբը կոչ է արել բոլոր իսրայելցիներին Պեսախ կրոնական տոնի շեմին զերծ մնալ Ադրբեջան այցելությունից:
Իսրայելի «սև ցուցակում» են ընդգրկվել 41 պետություններ, որոնց մեջ է բացի Ադրբեջանից, նաև Թուրքիան:
Շտաբը հայտնել է, որ կոնկրետ տեղեկություն չի ստացվել և նախազգուշացումն արվել է ներկա իրավիճակը գնահատելուց հետո: