Ուկրաինայի կառավարությունն իր «սև ցուցակում» ընդգրկել է Ռուսաստանի ավելի քան հազար քաղաքացու
Ուկրաինան Ռուսաստանի դեմ իր պատժամիջոցների ցուցակում ընդգրկել է 209 իրավաբանական ու ավելի քան 1000 ֆիզիկական անձանց: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը` վկայակոչելով Ուկրաինայի կառավարությանը:
Ուկրաինական կողմը կարծում է, որ պատժամիջոցների ցուցակում ընդգրկված անձինք աջակցում են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիային: Դա իրականացվել է այս տարվա օգոստոսի 12-ին Ուկրաինայի խորհրդարանի կողմից հավանության արժանացած «Պատժամիջոցների մասին» օրենքի շրջանակներում:
Այժմ Ռուսաստանի քաղաքացիներին ու ռուսական ընկերություններին «սև ցուցակում» ներառելու հարցը կառավարության առաջարկով պետք է դիտարկի Ուկրաինայի պաշտպանության ու ազգային անվտանգության խորհուրդը: