Շվեյցարիայում «ձերբակալվել» է Լեոնարդոյի կտավը
                        Շվեյցարիայի ոստիկանությունը «ձերբակալել» է մի կտավ, որը Լեոնարդոյի գրչին է պատկանում: Իտալիայի իշխանությունների տվյալներով՝ կտավն անօրինական ճանապարհով է «հասել» երկիր: 
Վերածննդի դարաշրջանի բարձրաշխարհիկ տիկնոջ՝ Իզաբելլա դ'Էստեի դիմանկարը գնահատվում է ավելի քան 100 միլիոն դոլար: Երկու տարի կտավը կորած էր համարվում, հետո այն հայտնաբերվեց շվեյցարական հիմնադրամներից մեկի պահոցում: Կտավի սեփականատերը հայտնի չէ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

