438 դիտում
10:59 28-05-2015
Շվեյցարիայում ձերբակալվել է FIFA-ի 7 պաշտոնյա
Շվեյցարիայում կաշառակերության մեղադրանքով ձերբակալվել է FIFA-ի 7 պաշտոնյա, այդ թվում` փոխնախագահներ Ջեֆրի Ուեբը և Էուխենիո Ֆիգերեդոն: Եվս 5-ին մեղադրանք է ներկայացվել: Ձերբակալվածներին արտահանձնելու են Միացյալ Նահանգներին:
Կազմակերպության ներկայիս ղեկավար Յոզեֆ Բլատերը կասկածյաների կամ ձերբակալվածների ցուցակում չկա: Միացյալ Նահանգների արդարադատության հրապարակած փաստաթղթի համաձայն, վերջին 24 տարիների ընթացքում պաշտոնյաները մոտ 150 մլն դոլարի կաշառք են վերցրել և խարդախություններ կատարել:
Օրինակ, FIFA-ի փոխնախագահ Ջեք Ուորները և նրա ընտանիքի անդամները մոտ 2 մլն դոլար են ստացել քաթարական մի ընկերությունից, երբ Քաթարը 2022թ ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անցկացնելու իրավունք ստացավ: Բացի դրանից, ձերբակալվածները մեղադրվում են մարքեթինգային գործարքների և ֆուտբոլային մրցաշարերի հեռարձակումների համաձայնագրերի խախտման, ինչպես նաև փողերի լվացման մեջ: Շվեյցարիայի արդարադատության դաշնային դեպարտամենտը հանձնարարել է արգելափակել նրանց հաշիվները և վերծանել բանկային համապատասխան փաստաթղթերը:
Հատկանշական այնն է, որ ձերբակալությունները տեղի են ունեցել Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահի ընտրություններից 2 օր առաջ: FIFA-ի նախագահի պաշտոնի համար պայքարելու են Հորդանանի արքայազն Ալի բին ալ-Հուսեյնը և կազմակերպության ներկայիս նախագահ Բլատերը, որը գլխավորում է FIFA-ն արդեն 17 տարի:
Այսօր Transparency International միջազգային կազմակերպությունը Բլատերին հրաժարական տալու կոչ է արել: Ի դեպ, Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի մամուլի քարտուղար Վալտեր դե Գրեգորիոն մամուլի ասուլիսի ժամանակ հերքել է այն տեղեկությունը, թե ընտրությունները կարող են հետաձգվել: Բացի դրանից, նա նշել է, որ FIFA-ն մտադիր չէ փոխելու 2018 և 2022թթ-ի աշխարհի առաջնությունների անցկացման վայրերը:
Նմանատիպ նյութեր
1906 դիտում
17:13 11-02-2015
Շվեյցարիայում «ձերբակալվել» է Լեոնարդոյի կտավը
1454 դիտում
21:02 12-12-2015
Շվեյցարիայում ահաբեկչություն կազմակերպելու կասկածանքով 2 սիրիացի է ձերբակալվել
9136 դիտում
22:36 28-06-2017
Շվեյցարիայում 4 մարդ է ձերբակալվել, ովքեր կասկածվում են ահաբեկչական խմբավորումների հետ կապ ունենալու մեջ
Այս բաժնից
1201 դիտում
23:14 24-12-2024
Ֆրանսիական Ալպերում 240 դահուկորդ է տարհանվել
1033 դիտում
21:52 24-12-2024
Իսրայելը խնդրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել Եմենի հութիների հարձակումների առնչությամբ
1009 դիտում
21:16 24-12-2024
Ամստերդամում դատապարտվել են իսրայելցի երկրպագուների վրա հարձակված անձինք