211652_close_icon
views-count1065 դիտում article-date 19:49 10-02-2015

Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանը այցելել է Լաթաքիա և Քեսաբ

Փետրվարի 6-9-ը Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանն այցելեց Լաթաքիա և Քեսաբ: Փետրվարի 7-ին և 8-ին Տիգրան Գևորգյանը հանդիպումներ ունեցավ տեղի ազգային իշխանությունների ներկայացուցիչների հետ: Քննարկվեց Սիրիայի ծովափնյա շրջաններում բնակվող, հատկապես Հալեպից, Ռաքքայից և այլ քաղաքներից գաղթած հայության կացությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Փետրվարի 9-ին Քեսաբի Սուրբ Խաչ եկեղեցու սրահում գլխավոր հյուպատոսը քեսաբցիներին հանձնեց ՀՀ քաղաքացու անձնագրեր: Այնուհետև գլխավոր հյուպատոսը հանդիպեց Քեսաբի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվեցին Քեսաբի վերականգնմանն առնչվող հարցերը, ինչպես նաև քեսաբցիներին հուզող մի շարք այլ խնդիրներ և դրանց լուծման հեռանկարները: Լաթաքիա այցելության երկու օրերի ընթացքում տեղի Հայոց Ազգային Առաջնորդարանում Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության աշխատակիցների կողմից իրականացվեց հյուպատոսական ընդունելություն` Սիրիայի հյուսիս-արևմտյան շրջաններում բնակվող հայերի համար:

Նմանատիպ նյութեր