211652_close_icon
views-count18736 դիտում article-date 19:11 10-02-2015

Երևան-Վանաձոր ավտոճանապարհին բեռնատարը կողաշրջվելով՝ հայտնվել է ձյան մեջ. վարորդին օգնության են հասել «Գնթունիկ» սուպերմարկետի աշխատակիցները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 10-ին, ժամը 07:40-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 41-րդ կմ հատվածում բեռնատար ավտոմեքենայի վարորդը ճանապարհի մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվելով՝ հայտնվել դաշտամիջյան հատվածում՝ ձյան մեջ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները: Կողաշրջված ավտոմեքենան ուղղելու նպատակով վարորդին օգնության են հասել Ապարան քաղաքում գործող «Գնթունիկ» սուպերմարկետի աշխատակիցները և տեղի Ճանշինականները: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր