1048 դիտում
16:44 10-02-2015
Հանդիպում՝ ՀՀ ազգային ժողովում
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը փետրվարի 10-ին հանդիպել է Հայաստանի բանկերի եւ ֆինանսավարկային կազմակերպությունների ճյուղային արհմիության գործկոմի նախագահ Լաուրա Հակոբյանի եւ գործկոմի անդամների հետ: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը:
Հյուրերի խնդրանքով ԱԺ փոխնախագահը մանրամասներ է ներկայացրել «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում կատարված վերջին փոփոխությունների վերաբերյալ, որոնք առնչվում են հղիության եւ ծննդաբերության ժամանակահատվածի համար չաշխատող մայրերին սոցիալական աջակցություն տրամադրելուն: ԱԺ փոխնախագահը նշել է, որ կանանց իրավունքների պաշտպանությանը վերաբերող յուրաքանչյուր խնդիր մշտապես գտնվում է խորհրդարանի, մասնավորապես կին պատգամավորների ուշադրության կենտրոնում եւ բոլոր կառուցողական առաջարկներն օրենսդրական դաշտում քննարկելու պատրաստակամություն է հայտնել:
Ճյուղային արհմիության գործկոմի անդամները կարեւորել են կոլեկտիվ պայմանագրի ստեղծումը, որը կսահմանի օրենքի դրույթները, ինչպես նաեւ՝ լրացուցիչ արտոնություններ բանկային համակարգում աշխատող կանանց համար: Տիկին Նաղդալյանն առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ, ՀՀ կառավարության եւ Կենտրոնական բանկի ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկել կոլեկտիվ պայմանագրի ստեղծման խնդիրը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ բանկային համակարգում աշխատող կանանց իրավունքների պաշտպանությանը, աշխատանքային իրավահարաբերություններում ծագած խնդիրներին, կոլեկտիվ պայմանագրերին վերաբերող հարցեր: Հյուրերը ներկայացրել են իրենց դիտողություններն ու առաջարկները:
Նմանատիպ նյութեր
1555 դիտում
16:26 15-05-2014
Հանդիպում ՀՀ ազգային ժողովում
853 դիտում
21:29 10-03-2015
Հանդիպում Ազգային ժողովում
1128 դիտում
09:22 20-05-2015
ԼՂՀ նախագահը Ֆրանսիայի Ազգային ժողովում հանդիպում է ունեցել խորհրդարանի մի խումբ պատգամավորների հետ
Այս բաժնից
658 դիտում
09:16 10-01-2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
1108 դիտում
23:11 09-01-2025
Նիկոլը փորձել է հերթական վախվորած պատասխանը տալ Բաքվից հնչող հոխորտանքներին․ Արտակ Զաքարյան