211652_close_icon

Հանդիպում ՀՀ ազգային ժողովում

views-count1627 դիտում article-date 16:26 15-05-2014
Մայիսի 15-ին ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը եւ խմբակցության անդամ Էլինար Վարդանյանը հանդիպեցին ՈՒկրաինայի խորհրդարանի պատգամավոր Անդրեյ Շեւչենկոյի, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ Ժողովրդավարական կառավարման եւ գենդերային հարցերի բաժնի փորձագետ Կատերինա Ռյաբիկոյի եւ Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանի հետ: Հյուրերի խնդրանքով Նաիրա Զոհրաբյանը եւ Էլինար Վարդանյանն անդրադարձան մեր երկրում կանանց հուզող խնդիրներին, քաղաքական գործընթացներում կանանց ներգրավվածությանն ու նրանց դերակատարության մեծացման հարցերին, ներկայացրին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կանանց խորհրդի կառույցներում ընդգրկված կանանց աշխատանքը: Հյուրերը ներկայացրին ԵԱՀԿ երկրների խորհրդարաններում կանանց ներգրավվածությունն ու աշխատանքը: Զրուցակիցները պայմանավորվածություն ձեռք բերեցին համագործակցել եւ միմյանց փոխանցել կանանց, մայրության, ընտանիքի, երեխաների հիմնախնդիրների կարգավորման վերաբերյալ իրենց փորձը:

Նմանատիպ նյութեր