211652_close_icon
views-count10121 դիտում article-date 09:16 10-02-2015

Զավեշտալի դեպք է արձանագրվել Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ երեկ երեկոյան զավեշտալի դեպք է արձանագրվել ռուսական ավիաընկերության՝ «Աէրոֆլոտ»-ի կողմից իրականացվող Մոսկվա-Երևան թիվ SU 1866 չվերթի ժամանակ: Թերթի տեղեկություններով, երբ արդեն ուղևորները տեղավորվել են, ու ինքնաթիռը պատրաստվել է թռիչքի, հնչել է ուղևորներին ողջունելու մասին հայտնի տեքսը, բնականաբար, սկզբում՝ ռուսերեն, որից հետո՝ ադրբեջաներեն: Ուղևորների շրջանում մի իսկական խուճապ է առաջացել: Մարդիկ կարծել են, թե ինչ-որ դավադրություն է, և իրենց ինքնաթիռը թռչում է Բաքու: Պարզվել է՝ ինքնաթիռի անձնակազմի հրամանատարն էլ հայ է եղել` Էդուարդ Հովհաննիսյան: Ի դեպ, թերթը տեղեկացել է, որ ո՛չ հայ հրամանատարը, ո՛չ էլ ադրբեջաներեն ողջույնի խոսքեր ասած բորդ ուղեկցորդուհին՝ Սվետլանան, հայ ուղևորներին սարսափահար անելու համար այդպես էլ ներողություն չեն խնդրել: Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր