Կառավարությունը կարող է հրաժարվել Եվրոբոնդերի միջոցով արտաքին պարտք ներգրավելու մտադրությունից. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ ՀՀ ֆինանսական համակարգին մոտ կանգնած մեր աղբյուրները պնդում են, որ ՀՀ կառավարաթյունը կարող է հրաժարվել Եվրոբոնդերի միջոցով արտաքին պարտք ներգրավելու մտադրությունից: Այդ պարտքը կարող է չափազանց թանկ լինել:
Նախանցած շաբաթ ՀՀ կառավարությունը որոշել էր՝ սկսել Եվրոբոնդերի վաճառքի միջոցով արտաքին աղբյուրներից վաղ ներգրավելու գործընթացը: Այդ նպատակով կառավարությունն ընտրել է այն ընկերությունները, որոնք կկազմակերպեն այդ գործընթացը: Սակայն այդ օրերին աշխարհահռչակ վարկանիշային կազմակերուությունները նվազեցրեցին Հայաստանի վարկանիշը, ինչը ուղղակիորեն ենթադրում է, որ Եվրոբոնդերի միջոցով ներգրավվելիք պարտքի տոկոսադրույքը կտրուկ կբարձրանա:
Եվրոբոնդերի միջոցով Հայաստանը 2013 թվականին արդեն ներգրավել է 700 միլիոն դոլար 6.25 տոկոս տարեկան տոկոսադրույքով, որի դիմաց 2020 թվականին պետք է վերադարձնենք շուրջ մեկ միլիարդ դոլար: Դա արդեն իսկ բավականին ծանր պարտք է:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։