Էդուարդո Էռնեկյանը հրաժարվել է ՀՀ ԱԳՆ շենքը գնելու մտադրությունից. ՉԻ
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է, որ ըստ տեղեկությունների, որ արգենտինահայ զործարար Էդուարդո Էռնեկյանը հրաժարվել է ՀՀ ԱԳՆ շենքը գնելու մտադրությունից:
Բանն այն է, որ ԱԳՆ շենքում տեղակայված են նաև «Արարատ» ռեստորանն ու «Նոյան տապան» գրախանութը: Այդ ընկերությունների տերերը շենքի՝ իրենց պատկանող տարածքները վաճառելու համար բավական բարձր գին են առաջարկել, ինչին չի համաձայնվել գործարարը:
Ընդ որում, այս խնդիրն ավելի քան 1 տարի առկա է, բայց Էռնեկյանը վերջերս է հրաժարվել ԱԳՆ շենքից:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։