ՌԴ-ում աշխատանքից հեռացվել են արջին վրաերթի ենթարկած վարորդները. տեսանյութ
ՌԴ Կրասնոյարսկի երկրամասում աշխատանքից հեռացվել են գնացի երկու աշխատակիցներ, որոնք վրաերթի են ենթարկել արջին:
Չարագործները 2 ամիս առաջ կատարվածը նկարահանել էին բջջային հեռախոսով եւ տեսանյութը տեղադրել համացանցում:
Նրանց մեղադրանք է առաջադրվել՝ գնացքը վարելու անվտանգության կանոնների խախտման համար: Արջին տեսնելով՝ նրանք ազդանշան արձակելու փոխարեն ավելացրել են արագությունը եւ բացականչել՝ «Дави его!»:
Չարագործները տուգանվել են 2 հազար ռուբլու չափով: Տեսանյութը համացանցում մեծ աղմուկ էր բարձրացրել: Կենդանասերներին սփոփել էր այն փաստը, որ հարվածից հետո կենդանին մի կողմ էր ընկել եւ, բարեբախտաբար, ողջ մնացել: