ԱՄՆ-ում թոշակառուն հարվածել է արջին` շներին փրկելու համար
Ամերիկացի Կառլ Մուրը մարտի է բռնվել 300 կիլոգրամանոց արջի հետ, որպեսզի վերջինիցս պաշտպանի իր շներին: Շինարարական ընկերության ղեկավարը գրասենյակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ լսել է իր շների հաչոցը եւ դուրս եկել:
73-ամյա թոշակառուն տեսել է, որ արջը մոտենում է շներին: Կառլը թափահարել է ձեռքերով, բղավել, ինչը վախեցրել է արջին: Արջը սկսել է նահանջել, սակայն թոշակառուն հասել է նրան եւ հարվածել դնչին:
«Ես չէի կարող թույլ տալ, որ ինչ որ մեկը վնասի իմ 12-ամյա եւ 15-ամյա շներին: Ես կասկածում եմ, որ օրեր առաջ հենց նույն արջն է կերել հավերի ճտերին»,-ասել է թշակառուն: