Հրշեջ-փրկարարները բացել են փակ դուռը
Փետրվարի 9-ին, ժամը 16.53-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 7 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին.դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: