Գեղարքունիքում զինծառայողների միջեւ կատակը ավարտվել է բռնությամբ
20-ամյա Մինաս Համլետի Մինասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գտնվելով պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ ՀՀ ՊՆ N զորամասում և զբաղեցնելով հետևակի մարտական մեքենա -1 մոտոհրաձգային վաշտի 2-րդ դասակի 1-ին ջոկի նշանառու-օպերատորի պաշտոնը, կոչումով շարքային՝ նույն զորամասի մոտոհրաձգային վաշտի զորանոցում կատակելու կապակցությամբ վիճաբանության մեջ է մտել նույն վաշտի ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Աշոտի Բարսեղյանի հետ:
Ընթացքում բռնություն է գործադրել շարքային Ա.Բարսեղյանի նկատմամբ` այն է վերջինիս քաշքշելու ընթացքում շարքային Ա.Բարսեղյանի գլուխը դիպել է մահճակալի կողապահարանին, որի հետևանքով շարքային Ա.Բարսեղյանի առողջությանը պատճառել է վնաս:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:
Խափանման միջոց ընտրվել է հրամանատարության հսկողության հանձնելը:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Ճամբարակի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: