Դեսպան Մարգարյանը հանդիպել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ
Փետրվարի 6-ին Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը հանդիպում ունեցավ Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Զիգֆրիդ Բրաքի հետ:
Քննարկվեց հայ-բելգիական հարաբերությունների խորացմանը, միջխորհրդարանական համագորակցության հետագա ամրապնդմանը, միջազգային ասպարեզում գործակցությանը, Բելգիայի հայ համայնքին առնչվող հարցերի լայն շրջանակ:
Երկուստեք գոհունակությամբ արձանագրվեց առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության, երկու երկրների արտաքին գերատեսչությունների և խորհրդարանների միջև սերտ շփումների բարենպաստ ազդեցությունը միջպետական հարաբերությունների զարգացման վրա:
Կողմերն անրադարձան Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Հայաստանում կայանալիք միջոցառումներին: Զրուցակցի խնդրանքով` դեսպան Մարգարյանը ներկայացրեց Հայաստան - ԵՄ հարաբերությունների զարգացման ընթացքը և Հայաստանի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ:
Քննարկվեցին Բելգիայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի աշխատանքների հետագա ակտիվացմանը, խորհրդարանական խմբերի փոխայցելությունների կազմակերպմանն առնչվող հարցեր: