Եվրահանձնաժողովը մտադիր է ԵՄ մուտք գործողների ավտոմատացված տեղեկատվական համակարգ ստեղծելու առաջարկով հանդես գալ
Եվրահանձնաժողովը պատրաստվում է նոյեմբերին Եվրամիություն մուտք գործող անձանց ավտոմատացված եվրոպական տեղեկատվական համակարգ ստեղծելու առաջարկով հանդես գալ. Հայտարարել է Ռվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, փոխանցում է Ria Novosti-ն։
Յունկերի խոսքով՝ նոր համակարգը թույլ կտա որոշել, թե որդյո՞ք ԵՄ տարածք մուտք գործողը դրա իրավունքն ունի, թե ոչ։
Հայտարարությունը նա արել է Ստրասբուրգում կայացած Եվրախորհրդարանի լիագումար նիստում իր ելույթի ժամանակ, որում ներկայացրել է նաև ԵՄ-ի սոցիալ-տնտեսական քաղաքականության առաջնահերթությունները։
Յունկերը նշել է, որ մինչև տարեվերջ պետք է սկսեն գործել նորմեր, որոնցով պետք է հստակորեն որոշվի, թե անձը երբ է մուտք գործում ԵՄ տարածք, նրա գտնվելու վայրը, պատճառը, ինչպես նաև տեղափոխման շարժառիթները։