Մերկելը մտադիր է հանդես գալ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու առաջարկով
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Եվրոպական խորհրդի կայանալիք նիստում մտադիր է հանդես գալ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու առաջարկով՝ Սիրիայում Մոսկվայի իրականացրած գործողությունների պատճառով: Այս մասին հայտնում է Frankfurter Allgemeine Zeitung գերմանական թերթը:
Այդ թեման նախատեսվում է քննարկել հոկտեմբերի 20-21-ին:
Այս պահին տվյալ հարցով քննարկվում է ռազմարդյունաբերության ոլորտում պատժամիջոցների կիրառման հնարավորությունը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատրաստ է աջակցել Մերկելին՝ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների կիրառման հարցում: