211652_close_icon
views-count7734 դիտում article-date 15:43 09-02-2015

Պատգամավորները և հավաքի մասնակիցները պահանջում են պատժել Արտակ Խաչատրյանին ծեծի ենթարկողներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հարյուրավոր քաղաքացիներ, ԱԺ ԲՀԿ, ՀԱԿ ու «Ժառանգություն» խմբակցությունների պատգամավորներն այսօր՝ փետրվարի 9-ին, հավաքվել են կառավարության շենքի մոտ՝ պահանջելով բացահայտել և պատժել Արտակ Խաչատրյանին առևանգած ու ծեծի ենթարկած անձանց: Ակցիան անցնում է «Մենք բոլորս Արտակ ենք» կարգախոսով։ Պատգամավորներից մասնակցում են Վարդան Օսկանյանը, Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, Վահան Բաբայանը, Լյուդմիլա Սարգսյանը, Արամ Մանուկյանը, Ռուբիկ Հակոբյանը: «Յուրաքանչյուրը պետք է մտածի, որ ինքը կարող է լինել Արտակի փոխարեն: Սա ընդհանուր մտահոգության առիթ է, սա մտահոգիչ է նաև ազգային անվտանգության առումով»,-ասաց Ռուբիկ Հակոբյանը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ փետրվարի 7-ի առավոտյան տեղեկություն էր տարածվել, որ Արտակ Խաչատրյանին անհայտ դիմակավորված ու զինված անձինք առևանգել են։ Նույն օրը երեկոյան Արտակը տուն էր գնացել ծեծված, ապա տեղափոխվել հիվանդանոց, որտեղ բժիշկները նրա մոտ ախտորոշել էին թոքերի սալջարդ, թոքերի դրենաժավորում արել, վիրահատել քիթը։ Արտակն այժմ վերակենդանացման բաժնում է։ Նա հասցրել է պատմել, որ իրեն մի քանի ժամ ծեծի են ենթարկել։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, Արտակ Խաչատրյանը ճանաչվել է տուժող: Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 65+
65+

Նմանատիպ նյութեր