211652_close_icon
views-count1291 դիտում article-date 12:27 09-02-2015

Խոշոր չափերով գողություն կատարելու համար հետախուզվողին հայտնաբերեցին իր բնակարանում

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ իր բնակարանում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1978 թ. ծնված Արմեն Հ.-ն, որը փետրվարի 6-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով (Գողությունը, որը կատարվել է խոշոր չափերով): Խափանման միջոցը` կալանք: Արմեն Հ.-ն տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր