211652_close_icon
views-count1609 դիտում article-date 13:27 09-02-2015

«Իսլամական պետության» դեմ ավիահարվածները օրինական չեն. Վ.Պուտին

Ըստ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ «Իսլամական պետության» զինյալների դեմ օդային հարվածները օրինական չեն: Եգիպտական «Ալ-Ախրամ» թերթին տված հարցազրույցում նա նշել է, որ ստիպված պետք է հաստատել, որ ներկայումս հակաահաբեկչական կոալիցիայի մասնակիցների կողմից ձեռնարկովղ գործողությունները, իրենց դիրքորոշումներն ու մարտավարությունը մասշտաբով և բնույթով չեն համապատասխանում գոյություն ունեցող վտանգին: Միայն օդային հարվածներով հնարավոր չէ արդյունքի հասնել: Նա նաև ասել է, որ նման գործողություններն անօրինական են, քանի որ իրականացվում են առանց ՆԱՏՕ-ի Անվտանգության խորհրդի կողմից որոշված և ուղղված պատժամիջոցի, իսկ որոշ դեպքերում՝ առանց այն պետությունների համաձայնության, որոնց տարածքում իրականացվում են ռմբակոծությունները: Ըստ Պուտինի՝ Սիրիայում և Իրաքում տեղի ունեցող իրադարձությունները Մերձավոր Արևելքում չմտածված քաղաքականության արդյունք են: Նա նշել է, որ այն ինչ այսօր տեղի է ունենում Սիրիայում և Իրաքում տարածաշրջանի ներքին գործերին կոպիտ և անպատասխանատու արտաքին միջամտության, այդ թվում՝ միակողմանի ուժային գործողությունների և երկակի ստանդարտների, ահաբեկիչների՝ լավերի ու վատերի դասակարգման արդյունք է:

Նմանատիպ նյութեր