Եմենում Միջազգային կոալիցիայի ավիահարվածները շարունակվում են
Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան Եմենում նոր հարվածներ է հասցրել շիա ապստամբ-հուսիների դիրքերին:
Արաբական պետությունների ռազմաօդային միացյալ ուժերի ներկայացուցիչները հայտնել են, որ ռմբակոծվել է մասնավորապես Սանհան լեռնային շրջանը, որտեղ ծնվել և այժմ էլ թաքնվում է Եմենի նախկին նախագահ Ալի Աբդալա Սալեհը: Որոշ տվյալներով, Եմենի բանակում նրա կողմնակիցները նպաստել են հուսիների խռովությանը:
Տեղեկություն կա նաև երկրի արևմուտքում հուսիների դիրքերի ռմբակոծության մասին: