211652_close_icon
views-count64157 դիտում article-date 09:31 09-02-2015

Առեղծվածային դեպք՝ Երևանում. հրշեջները կրակի միջից դուրս են բերել մորն ու նրա 9-ամյա տղային, իսկ պատին գրված էր. «Մեր մահվան պատճառը էդ սրիկան է». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Այսօր՝ փետրվարի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:00-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Գյուլիքեխվյան փողոցի թիվ 23/1 շենքի 48 բնակարանում հրդեհ է բռնկվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված շենք է ժամանել ՏԿԱԻՆ ՓԾ թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ժամանել են նաև Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվորեն ժամանել է նաև 1-03 շտապ օգնության բրիգադը: Հրշեջ-փրկարարները, քանի որ չեն կարողացել բացել տան դուռը, ստիպված նշված բնակարանի, որն 1-ին հարկում է, պատուհանի ճաղավանդակը կոտրելով՝ կարողացել են ներս մտնել տուն և հենց կրակի միջից դուրս են բերել 47-ամյա Աննա Նահապետյանին և նրա 9-ամյա որդուն՝ Ֆրունզիկ Նահապետյանին, ովքեր օպերատիվորեն շտապ օգնության կողմից տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխան, բացի այրվածքներից, մարմնական վնասվածք է ստացել գլխուղեղի հատվածում, իսկ մայրը, ըստ բժիշկների՝ 40% այրվածքներ: Նշված վայր է ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Լայերտ Գրիգորյանի և բաժնի պետի տեղակալ Արսեն Ավոյանի գլխավորությամբ: Տարածքի ոստիկանապետը դեպքի մասին հեռախոսով հաճախակի տեղեկություններ էր հաղորդում Երևանի ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանին: Նշված բնակարան են ժամանել նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձագետները, ովքեր մանրազննին դեպքի վայրում իրենց գործողություններն էին կատարում: Դեպքի մասին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հայտնել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Դավիթ Գևորգյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է նույն բաժնի ավագ քննիչ Հակոբ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 112 հոդվածի 1-ին մասի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար) և 185 հոդվածի 2-րդ մասի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով) հատկանիշներով: Ավագ քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հրշեջները մորն ու տղային դուրս բերելուց հետո մարել են կրակը, որից հետո տան պատին հայտնաբերել են երկտող, որտեղ գրված է. «Մեր մահվան պատճառը էդ սրիկան է»: Հարևանները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ կնոջ ամուսինն արտագնա աշխատանքի նպատակով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում, իսկ կինն էլ ամեն անգամ ասում էր. «Վնասելու եմ տղայիս ու այնպես եմ անելու, որ եթե ամուսինս գա, ուրախություն չապրի, նա պիտի տղայիս չտեսնի», ու հիմա ոստիկանությունն ու քննչական մարմինը մի քանի վարկածների մեջ քննության առարկա են դարձնելու նաև մոր կողմից երեխային վնասելու, այնուհետև տունը հրկիզելու հանգամանքը: *** 13:00 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցները Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնի քննիչների հետ նշված բնակարանում հայտնաբերել են արյունոտ մուրճ և այն տարան, որով, պարզվել է՝ մայրը դիզվառելիք է տեղափոխել տուն: Ըստ նախնական տեղեկությունների՝ տունը վառելուց առաջ մայրը մուրճով հարվածեր է հասցրել իր որդու գլխին, այնուհետև հրկիզել տունը: Այդ մուրճն ու դիզվառելիքի տարան քննիչը ընթերակաների ներկայությամբ առգրավեց և նշանակել է փորձաքննություն: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 102+
102+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր