17848 դիտում
19:19 07-01-2015
Մինչ որոշ մարզերի ճանշինականներ նստատեղերը չեն շարժում բազկաթոռներից, մի քանի ճանշիններ հուսախաբ չարեցին ժողովրդին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 7-ին, վաղ առավոտվանից ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արմեն Կարապետյանի գլխավորությամբ, Ապարանի, Արագած-Ավանի, Ալագյազի, Աշտարակ-Հարթավան-Էջմիածին և Մարալիկի, Արթիկի, Թալինի ճանշինականների հետ նշված ճանշինների պետերի գլխավորությամբ օպերատիվորեն, լայնամասշտաբ աշխատանքներ են կատարում իրենց սպասարկվող վարչական տարածքներում՝ գիշերվանից ճանապարհներին առաջացած ձյունը մաքրելու ուղղությամբ:
Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանշինի աշխատողները մի քանի բրիգադներով ճանապարներից մաքրում են ոչ միայն կուտակված ձյունը, այլև կատարում են ճանապարհների մշակման, աղի և ավազի լցման աշխատանքներ: Վարորդները տեսնելով աշխատանքները, իրենց գոհունակությունն էին հայտնում աշխատանքները կատարող ճանշինականներին ու վստահ էին, որ ինչքան էլ եղանակն իր անակնկալը մատուցի, գոնե այս տարի ճանշինի աշխատակիցները երեկվա և այսօրվա նման կգործեն օպերատիվ:
Ճանապարհային ոստիկանությունն էլ հորդորում է վարորդներին, որ նշված հատվածներում երթևեկելիս, իրենց ավտոմեքենաների անվադողերը լինեն ձմեռային եղանակների համար նախատեսված անվադողեր:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը այսօր բազմաթիվ ահազանգեր է ստացել, որ ճանապարհի մերկասառույցի պատճառով դժվարանցանելի են դարձել Սյունիքի մարզի որոշ ճանապարհահատվածներ: Զանգահարող վարորդները արդարացիորեն ասում էին, որ տեղի ճանշինականները ոչ մի գործողություն չեն կատարել՝ իրենց սպասարկվող տարածքներում ճանապարհների մշակման, աղի և ավազի լցման ուղղությամբ, ինչի համար էլ վարորդները «ամենավերջին քաղցր խոսքերով» հիշում են նրանց:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+