211652_close_icon
views-count45633 դիտում article-date 23:28 30-12-2015

Արտակարգ իրավիճակ Կոտայքի մարզում. մինչ որոշ «Ճանշինականներ» ճանապարհները մաքրում են ձնից ու մերկասառույցից, Հրազդանի «Ճանշին»-ը կապիկի տարին չսկսած` «կապիկություն» է անում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն 3 ժամից ավելի է` Երևան-Սևան ավտոճանապարհի Հրազդանի վարչական տարածքում ճանապարհի մերկասառույցի պատճառով երթևեկությունը կաթվածահար է եղել: Եթե Աբովյանի, Չարենցավանի, Սևանի, Գավառի, Կոտայքի և Գեղարքունիքի ճանշինականները կատարում են ճանապարհի ձնահեռացման և մշակման աշխատանքներ, ապա Հրազդանի ճանշինականները ուղտի ականջում քնել են, ինչի պատճառով էլ տեղի են ունենում ավտովթարներ: ճիշտ է` որոշ վարորդներ դեռևս երթևեկում են ամառային անվադողերով, սակայն դա չպետք է Հրազդանի ճանշինականներին ստիպի, որ արջաքուն մտնեն: Ֆոտոլրագրողի հետ զրույցում վարորդները բարձրաձայնում էին. «Թողես մենակ լոփո-լոփո խոսեն, թե` նախապատրաստվել են ձմռանը: Աղ ու ավազը կա, տեխնիկան կա, աշխատուժը կա: Բա եթե էդ «կա»-երը կա, բա էս ճանապարհը ո՞վ է մշակելու մերկասառույցից: Կապիկի տարի ենք մտնում, բայց որոշ ճանշինականներ դերի մեջ մտած կապիկություն են անում»: Այս պահին նշված ճանապարհահատվածում ուժեղացված ծառայություն են կատարում ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին, 2-րդ դասակների աշխատակիցները` վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ: ՃՈ աշխատակիցները բարձախոսերով վարորդներին հորդորում են, որ ճանապարհը պատված է մերկասառույցով` դանդաղեցնեն ընթացքը: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր